Հասարակություն 

Իրաքում ամերիկյան ռազմական օդանավ է կործանվել

analitik.am

Իրաքում ամերիկյան ռազմական օդանավ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է Fars-ը:

Վթարը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Անբար նահանգում: Ենթադրաբար, խոսքը մարտավարական Alenia C-27 Spartan օդանավի մասին է, որն արտադրվում է ԱՄՆ-ում և Իտալիայում: Fars-ը գրում է, որ այն օգտագործվում է զինամթերքի, ինչպես նաև մարդկանց տեղափոխելու համար:

Հայտնի է չորս ամերիկացի զինծառայողի մահվան մասին, գրում է լրագրող Բաբակ Թագվեյը Twitter-ի իր էջում:

Նույն շարքից