Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն աշխատանքից ազատել է Չուվաշիայի ղեկավարին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահության կորստի պատճառով հեռացրել է Միխայիլ Իգնատևին Չուվաշիայի ղեկավարի պաշտոնից: Տարածաշրջանի նոր ղեկավար է նշանակվել Պետդումայի ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Օլեգ Նիկոլաևը, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել այսօր՝ հունվարի 29-ին։

Նշվում է, որ վերջին շրջանում Իգնատևը երկու անգամ հայտնվել է սկանդալի էպիկենտրոնում իր պահվածքի պատճառով․ Հունվարի 19-ին նա լրագրողներին կոչ է արել «ճնշել» գործընկերներին, ովքեր քննադատում են իշխանությանը: Ավելի վաղ նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար:

Երկրորդ սկանդալը տեղի է ունեցել հունվարի 24-ին, երբ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պաշտոնյան «վերապատրաստում» է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցին, և ստիպում նրան «վազել» նոր հրդեհաշիջման ավտոմեքենայի բանալիների հետևից:

Նույն շարքից