Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկիի խորհրդականը հայհոյել է գազի բարձր գնի մասին խոսելիս

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Իգոր Նովիկովը հայհոյել է գազի բարձր գների մասին խոսելիս: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է հունվար ամսվա վճարումների լուսանկարը, ըստ որի՝ հազար խորանարդ մետրի դիմաց գազի գինը կազմել է գրեթե 7000 գրիվեն:

Նովիկովը հիշեցրել է, որ ինչպես Ուկրաինայի «Նավթոգազը», այնպես էլ իշխանությունները խոստացել են ուկրաինացիներին վառելիքը վաճառել 4,650 գրիվինով։

Ըստ Նովիկովի, չնայած թղթի վրա գազի էժանացմանը, «Նավթոգազ»-ի կողմից արդեն կնքված պայմանագրերի պատճառով, վճարումների քանակը չի նվազի հասարակ քաղաքացիների համար։

Նույն շարքից