Քաղաքականություն 

Մամեդյարովն իր գործընկերոջ հետ կիսվում է քաղաքական ընդդիմախոսների գրպանը թմրանյութ և Կալաշնիկով գցելու ադրբեջանական փորձով. Աշոտյան

analitik.am

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժնևում 5 ժամ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ավարտի մասին այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա:

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ սեղանին չկա բանակցային փաստաթուղթ, ապա այսքան երկար տևող հանդիպման ընթացքում կողմերը՝

  1. Netflix-ով նայում են ՎԻԿԻՆԳՆԵՐ-ի բոլոր սեզոնները:
  2. Միասին ընթերցում են Տոլստոյի "Պատերազմ և խաղաղություն"-ը՝ շվեդերենով:
  3. Play Station են խաղում, խաղը թեժ է, մոռացել են ժամին նայեն:
  4. Խաշից հետո արդեն 4-րդ տաք ուտեստն են բերում:
  5. Զոհրաբ Մնացականյանը բառ առ բառ պատմում է Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի մասնրամասները:
  6. Մամեդյարովն իր գործընկերոջ հետ կիսվում է քաղաքական ընդդիմախոսների գրպանը թմրանյութ և Կալաշնիկով գցելու ադրբեջանական փորձով:
  7. Միասին քննարկում են, թե ինչ քըխ էին Սերժ Սարգսյանը, Էդուարդ Նալբանդյանը ու հանրապետականները:

Ու տենց:

Չէ փաստաթուղթ չկա, Մադրիդյան սկզբունքները մերժվել են»:

Նույն շարքից