Միջազգային Քաղաքականություն 

ԵԽԽՎ-ում թեժ է. Էդմոն Մարուքյան

analitik.am

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵԽԽՎ-ում թեժ է, բայց նախագահողը սանկցիաներ չի կիրառում

ԵԽԽՎ-ում կրքերը նորից թեժացել են: Երկուշաբթի առավոտյան վիճարկվեց Ռուսաստանի պատվիրակության իրավասությունը, իսկ հիմա այդ նույն թեմայով բանավեճ է․ հաստատե՞լ իրավասությունները թե՛ ոչ։

Չհաստատման դեպքում ռուսական պատվիրակությունը կրկին կբացակայի, ինչպես նախկինում էր չորս տարի բացակա։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Տոլստոյի ելույթի ժամանակ ուկրաինացի պատվիրակներից մի քանիսը հարվածում էին սեղաններին, իսկ ելույթից հետո կրքերը չէին հանդարտվում, ինչպես նաև տեղերից գոռացող ուկրաինացի պատվիրակները բանավիճում էին՝ խանգարելով նիստի ընթացքը:

Ամեն դեպքում նախագահողն որևէ սանկցիա չկիրառեց որևէ երկրի պատվիրակի նկատմամբ: Ի վերջո նիստը կրկին հունի մեջ ընկավ և շարունակվում է լարված մթնոլորտում: Վերջում սպասվում է քվեարկություն»:

Նույն շարքից