Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Մալիշկա գյուղում. տուժածներ չկան

analitik.am

Հունվարի 29-ին, ժամը 19:05-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մալիշկա գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում (30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:15-ին:

Այրվել են անասնագոմի ծածկի փայտյա կառուցատարրերը մոտ 20 քմ, 40 հակ կուտակված անասնակեր, մոտ 30 գ.մ տախտակ, ջերմահարվել 25 ազբոշիֆեր և 240 հակ անասնակեր:

Նույն շարքից