Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը հասել է Ֆինլանդիա

analitik.am

Նոր տեսակի կորոնավիրուսը հասել է Ֆինլանդիա: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտին:

Մահացու հիվանդությունը հայտնաբերվել է երկրի հյուսիսում գտնվող Լապլանդիայում չինացի զբոսաշրջիկի մոտ: Նշվում է, որ նա ժամանել է Ուհան քաղաքից, որտեղից սկսվել է վիրուսի տարածումը:

Բացի զբոսաշրջիկից, կարող են վարակված լինել ևս 15 մարդ: Այժմ նա մեկուսացված է և հետազոտվում է տեղի հիվանդանոցում:

Նույն շարքից