Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ը Չինաստանն ընդգրկել է «կարմիր ցուցակում»

analitik.am

ԱՄՆ-ն Չինաստանը ներառել է այն երկրների «կարմիր ցուցակում», որոնք խստորեն արգելվում է այցելել՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Պետդեպարտամենտը Չինաստանը գրանցել է վտանգի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակում․ «Մի ճանապարհորդեք Չինաստան նոր կորոնավիրուսի պատճառով, որն առաջին անգամ հայտնաբերվեց Ուհան քաղաքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ամերիկացիներին, ովքեր արդեն գտնվում են այդ երկրում, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ հեռանալ այնտեղից։

Նույն շարքից