Կորոնավիրուս Հասարակություն 

Պետք չէ վախենալ․ Կորոնավիրուսը հաղթահարած չինուհին պատմել է հիվանդության մասին

analitik.am

Կորոնավիրուսը հաղթահարած չինական Չունցին քաղաքի բնակչուհին պատմել է հիվանդության մասին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով չինական Xinhua լրատվական գործակալությանը։

Ցզյան ազգանունով 44-ամյա կինն ասել է, որ մի քանի տարի առաջ նա տեղափոխվել է Ուհան: Հունվարին վերադարձել է իր հայրենի քաղաք՝ նշելու չինական Նոր տարին: Նրան դիմավորել է ամուսինը, ով նկատել է, որ կինը լավ չի զգում իրեն: Նա Ցզյանին տարել է տեղի հիվանդանոց:

Դրական արդյունքի չհասնելով՝ կինը տեղափոխվել է Սանսյայի կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրան մեկուսացրել են և ախտորոշել 2019-nCoV կորոնավիրուս, որի պատճառով առաջացել է թոքաբորբ: Ըստ Ցզյանի, նա առաջինն է, ով վարակվել է Չունցինում:

Բժիշկներն ամեն օր իրականացրել են հակավիրուսային բուժումներ, ինչպես նաև կիրառել են մեթոդներ չինական ավանդական բժշկությունից: Արդյունքում՝ բոլոր ախտանիշները փոխվել են դեպի լավը, և աղջիկը դուրս է գրվել։

«Ինձ հարցնում են՝ սարսափելի է արդյո՞ք այս հիվանդությունը: Ես կարծում եմ, որ ամենակարևորը չվախենալն է»,-ասել է կինը՝ խորհուրդ տալով դիմակ կրել և ձեռքերն ավելի հաճախ լվանալ:

Նա նաև խորհուրդ է տվել չհետաձգել բժշկին դիմելը, եթե ունեք բարձր ջերմություն, հազ և այլ ախտանիշներ․ «Պետք չէ անհանգստանալ, որ մեկուսացված եք, պետք է լավ տրամադրություն ունենաք, լսեք բժիշկներին, վստահեք նրանց, և հաստատ կապաքինվեք»,-ասել է Ցզյանը:

Նույն շարքից