Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը ճանաչել է որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը ճանաչել է որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Այս մասին հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադխան Գեբրեյեսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Միևնույն ժամանակ, կազմակերպությունը չի առաջարկել սահմանափակումներ մտցնել մարդկանց և ապրանքների տեղաշարժի վրա: ԱՀԿ-ն աշխարհի երկրներին կոչ է արել պայքարել վիրուսի և դրա տարածման վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկատվության դեմ, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ Չինաստանը կկարողանա կանգնեցնել հիվանդության բռնկումը:

Ներկայումս վարակվածների թիվը կազմում է 7834, նրանց մեծ մասը՝ 7,7 հազար մարդ գտնվում է Չինաստանում: 170 հիվանդ մահացել է, նույնքան թվով մարդկանց հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։

Նույն շարքից