Առողջապահություն Կորոնավիրուս Տեսանյութեր 

99,9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ Հայաստանում Կորոնավիրուսի դեպք չունենք. Արսեն Թորոսյան

analitik.am

Երեկ ուշ երեկոյան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը արտակարգ կոմիտեի հանդիպումից հետո հայտարարեց միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով Կորոնավիրուսի թեմայի մասին:

Նախարարի խոսքերով, որոշումը պայմանավորված էր Չինաստանից դուրս մարդուց մարդուն վիրուսի փոխանցմամբ, մինչև երեկ նման բան տեղի չէր ունեցել:

Թորոսյանը հիշեցրեց Հայաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասին՝ հայտնելով, որ այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի առաջին նիստը. «Նիստի ընթացքում մենք քննարկել ենք ստեղծված իրավիճակը, կատարված քայլերը, նաև անելիքը: Քննարկվել է նաև Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ առաջիկայում ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա հայտարարությամբ»:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Չինաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների հարցը. «Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային կանոններով, կատարվում են: Դրա մեջ են մտնում սահմանային վերահսկողությունը, պացիենտների վերջնական ախտորոշումը և վարումը»:

Ինչ վերաբերում է բժշկական ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիրներին, Թորոսյանը նշեց, որ այդ խնդիրներն ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է. «Ախոտորոշիչ թեստը նոր է մշակվում: Մենք արդեն պայմանավորվածություն ունենք չինական արտադրողի հետ և այդ թեստերը շուտով կուղարկվեն Հայաստան: Սակայն ուզում եմ ասել, որ թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանիշերի ի հայտ գալու դեպքում: Մինչ օրս կլինիկական ախտանիշերով քաղաքացիների մոտ կորոնավիրւսին բնորոշ գծեր ի հայտ չեն եկել: Մենք 99,9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ Հայաստանում Կորոնավիրուսի դեպք չունենք»:

Նույն շարքից