Կորոնավիրուս Տնտեսություն 

Այս տարի Չինաստանից Հայաստան 1000 կգ ծովամթերք է ներկրվել

analitik.am

2019 թվականին Չինաստանից Հայաստան է ներկրվել 15 հազար կգ կենդանական ծագման ծովամթերք. ծովախեցգետին, ծովատառեխ, ութոտնուկ, օձաձուկ և այլն։ Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Ըստ նրա, 2020 թվականի հունվարի 22-ի դրությամբ Հայաստան է ներկրվել 1000 կգ ծովամթերք:

Հիշեցնենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է:

Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը Կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից