Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչ կապ ունի Բիլ Գեյթսը Կորոնավիրուսի հետ

analitik.am

Կորոնավիրուսի ախտանիշների, Հայաստանում դրա վտանգների և այլ հարցերի մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, հիշելով Բիլ Գեյթսի սիրած արտահայտությունը, թե մարդկանց թվաքանակը պետք է նվազեցնել պատվաստումների միջոցով, ասաց, որ վիրուսը կարող է լինել բիոլոգիական զենք. «Մենք ունենք հստակ պատասխան՝ պատվաստանյութերն ազդում են գենետիկ մակարդակով և պարունակում են ԴՆԹ: Հետևաբար չեմ կարող բացառել, որ այս վիրուսը նույնպես, մտնելով մարդու գեն, կարող է որոշ փոփոխություններ բերել: Հիմա կարող է մարդիկ թոքաբորբով չվարակվել, այս ամենը թեթև տանել, բայց արդյո՞ք հետագայում դա իրենց մոտ գենետիկ մուտացիաներ չի բերելու, որովհետև կենսաբանական զենքը պատահական չի կիրառվում»:

Տիկին Խաչատրյանը նշեց, որ մինչ օրս չկա վակցինա.« Եթե Բիլ Գեյթսն իր տիկնոջ հետ ինչ-որ հետազոտություններ էին անում, ժողով էին հրավիրում և պայմանականորեն կորոնավիրուսի ազդեցությամբ 36 միլիոն մարդու մահ էին կանխատեսում, ապա ես համոզված եմ, որ այդ նույն լաբորատորիայում արտադրված էր անտիդոտ, ինչպես նաև կարող էր լինել վակցինա, որովհետև վակցինա ստեղծելու համար մի քանի ամիս է անհրաժեշտ: Այդ վակցինան այսօր չկա, ինչն էլ կասկածի տեղիք է տալիս»:

Նա ասաց, թե լուրեր են պտտվում, որ այն դեղահաբերը, որոնք էֆեկտիվ են ՁԻԱՀ-ի ժամանակ, որոշակի արդյունավետություն են ցուցաբերում նաև այս վիրուսի ժամանակ: Նրա խորին համոզմամբ ՁԻԱՀ-ը նույնպես արհեստածին վիրուս է, իսկ դա էլ բերում է նրա, որ այս երկու վիրուսների մեջ ինչ-որ կապ կա:

«Մենք գիտենք, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը փակելու և միացնելու են Նորքի ինֆեկցիոնին: Սիրելի բուժաշխատողներ, ձեզ եմ դիմում՝ բոլոր կենտրոնները փակելու են: Սա իմ կանխատեսումն է, որն արել եմ մեկ տարի առաջ: Մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի իմ կանխատեսումները կյանքի են կոչվում: Հետևելով ներկայիս իշխանությունների տակտիկային ու ռազմավարությանը՝ կարելի է կանխատեսել, որ դեռ շատ-շատ հիվանդանոցներ են փակվելու: ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ, դուք ոչ առաջինն եք լինելու, ոչ էլ վերջինը: Ցավոք սրտի առողջապահությունն ասօր վեր է ածվել բիզնեսի: Փոխանակ մնա մարդասիրական ոլորտ, որն իրականացնում է գիտություն»,-ասաց տիկին Խաչատրյանն ու բոլորին  կոչ արեց ոտքի կանգնել:

«Եթե անգամ այսօր դուք աշխատում եք, տաքուկ տեղում եք նստած և ձեր մի կտոր հացի գումարը կարող եք վաստակել, ապա դա չի նշանակում, որ վաղը գործազուրկ չեք դառնալու»,-հավելեց նա:

Նույն շարքից