Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչու են Հայաստանում գտնվող չինացիները կարանտինում, եթե նրանց մոտ կորոնավիրուս չկա. Խաչատրյան

analitik.am

Այսօր կորոնավիրուսի թեմայով քննարկվող ասուլիսի ժամանակ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն անդրադաձավ այն երկու չինացիներին, ովքեր այս պահին գտնվում են կարանտինի մեջ:

Նա նշեց, որ վերջերս իրենց մեդիա կայքը հրապարակել էր մի ձայնագրություն այն մասին, որ լրագրողը զանգահարել է Աողջապահության նախարարություն՝ ցանկանալով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կատարել նկարահանում, տեղեկանալ, թե ի՞նչ է ախտորոշվել չինացիների մոտ, ինչու են նրանք պահվում կարանտինում, եթե Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածում, որ նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. «Սա անհնարին է: Առանց լուրջ հետազոտություններ կատարելու, Առողջապահության նախարարությունից ասում են, թե չինացիների մոտ կորոնավիրուս չկա: Ես հասկանում եմ, որ դա անում են հասարակության շրջանում պանիկա չառաջացնելու համար, բայց հավատացեք, եթե ասեք, որ այդ մարդկանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս և նրանք իզոլացված են, նրանց նկատմամբ կիրառվում է կարանտին, մարդիկ կտեսնեն, որ դուք գործ եք անում, այլ ոչ թե՝ խաբում»:

Տիկին Խաչատրյանի խոսքերով, ակնհայտ է, որ Առողջապահության նախարարությունը ստում է. «Դուք ստում եք, մենք ինչպե՞ս վստահենք ձեզ: Դրանից ելնելով՝ կարող ենք հասկանալ, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր կան, որոնք ձեզ հայտնի են, բայց դուք մեզ չեք ասում»:

Նույն շարքից