Կորոնավիրուս Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների մասին

analitik.am

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված առաջին երկու հիվանդների վիճակը կայուն է, առանց կլինիկական դրսևորումների և առանց բարձր ջեմության: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված երկու անձ: Հիվանդները գտնվում են Անդրբայկալում և Տյումենում: Երկուսն էլ Չինաստանի քաղաքացիներ են: Նրանք մեկուսացված են, վիրուսի ամբողջական տարածման սպառնալիք երկրում չկա:

Նշվում է, որ սրանից առաջ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել։

Նույն շարքից