Կորոնավիրուս Հասարակություն 

Apple-ը ծայրահեղ քայլի է գնացել Կորոնավիրուսի պատճառով

analitik.am

Apple ընկերությունը ժամանակավորապես փակել է Չինաստանում գտնվող իր խանութները: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Ամերիկյան կորպորացիան այս ծայրահեղ քայլին դիմել է Կորոնավիրուսի պատճառով:

Խանութները չեն աշխատելու փետրվարի 1-ից մինչև փետրվարի 9-ը:

Մինչ այս Apple-ն իր խանութները փակել էր Արևելյան Չինաստանի մի շարք քաղաքներում:

Փետրվարի 1-ի դրությամբ, Չինաստանում Կորոնավիրուս հայտնաբերվել է գրեթե 12 հազար մարդու մոտ: Զոհերի թիվը հասել է 259-ի, 243-ը դուրս են գրվել հիվանդանոցներից:

Չինաստանի սահմաններից դուրս հիվանդների թիվը հասնում է 100-ի:

Նույն շարքից