Սպորտ 

Զիլ տղա է. Մարադոնան՝ հայ ֆուտբոլիստի մասին

analitik.am

«Ուրականի» դեմ հանդիպումից հետո «Խիմնասիայի» մարզիչ Դիեգո Մարադոնան գովեստի խոսքեր է ասել մրցակից թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի հասցեին:

«Ուժեղ տղա է: Նա շատ դժվարություններ ստեղծեց մեզ համար»-ասել է լեգենդար արգենտինացին:

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

23-ամյա Բալեկյանը ծնվել է Բուենոս Այրեսում: Նա մայրական կողմից ունի հայկական արմատներ: 2018 թվականից Բալեկյանը հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Նույն շարքից