Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Հյուսիսային Կորեան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ

analitik.am

Հյուսիսային Կորեան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Ինչպես հայտնում են Փհենյանի երկաթուղային տոմսերի գրասենյակից, սահմանափակման վերաբերյալ որոշումը կայացվել է այսօր՝ փետրվարի 3-ին: Այն ներկայացվել է անորոշ ժամկետով, ասել է աղբյուրը: Երկրների միջև հաղորդակցության վերսկսումը կախված կլինի Չինաստանում կորոնավիրուսով իրավիճակի զարգացումից:

Ավելի վաղ Ռուսաստանը դադարեցրել էր բոլոր ուղևորատար գնացքների տեղաշարժը դեպի Չինաստան՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված: Փետրուարի 1-ին Ռուսաստանը դադարեցրել է չվերթները դեպի Չինաստան, բացառությամբ «Աէրոֆլոտի»՝ Պեկին, Հոնկոնգ, Շանհայ և Գուանչժոու չվերթների, ինչպես նաև նախատեսված չվերթները Չինաստանից Շերեմետևո։

Նույն շարքից