Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի են կորոնավիրուսի առաջացման ամենատարածված վարկածները

analitik.am

Mashable ամերիկյան հրատարակությունը բացահայտել է համացանցում կորոնավիրուսի մասին հայտնի վարկածները: Մասնավորապես, լրագրողները վերլուծել են համացանցում կորոնավիրուսի առաջացման և դրա բուժման մասին սխալ վարկածների քննարկումները։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Նշվում է, որ համացանցում ամենատարածվածը դավադրության մասին այն վարկածն է, որ, իբր, վիրուսը ստեղծվել է չինացի գիտնականների կողմից և սխալմամբ դուրս է եկել լաբորատորայից, ինչից հետո բռնկվել է համաճարակը: Օգտատերերն այս հայտարարությունը հիմնավորում են այն փաստով, որ Ուհանում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի առաջին վարակը, կա լաբորատորիա, որն աշխատում է վարակների հետ և զբաղվում է նման վիրուսների մշակմամբ:

Համաձայն մեկ այլ հայտնի ենթադրության՝ վիրուսը կապված է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ:

Մեկ այլ վարկած կապված է ամերիկյան QAnon ինտերնետ հանրության հետ, որը պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Շարժման որոշ կողմնակիցներ առաջարկել են բուժել կորոնավիրուսը՝ օգտագործելով Miracle Mineral Solution-ը: Ըստ The Daily Beast-ի, հեղուկի կազմը նման է հագուստը սպիտակեցնող հեղուկի և ոչ մի դեպքում չի կարելի այն օգտագործել:

Ամերիկյան Karmagawa ոչ կոմերցիոն կազմակերպությանը դատապարտել են այն վարկածի տարածման մեջ, որ վիրուսը տարածվել է չինացիների ուտելու սովորությունների պատճառով, մասնավորապես՝ չղջիկ և այլ վայրի կենդանիներ: Ըստ NBC News-ի, հենց այս թեմայի վերաբերյալ գրառումներն են, որոնք առավել հայտնի են դարձել կազմակերպության Instagram-ի էջում։

Նույն շարքից