Սպորտ 

Մեսսին օտար մարմին է ֆուտբոլում. Սամուել Էտո Օ

analitik.am

Մեսսին օտար մարմին է ֆուտբոլում, նա իր նմանը չունի, նա իր տեսակով միակն է: Նման կերպ արգենտինացու մասին արտահայտվել է նրա նախկին թիմակից Սամուել Էտո Օ-ն:

«Շատերն ասում են, որ նա այսպիսին չէր լինի, եթե հանդես գար այլ ակումբներում, սակայն ես այլ կարծիք ունեմ: Ցանկացած թիմում բոլորը կփորձեին հասնել նրա մակարդակին, իսկ նա կշարունակեր պատմություն կերտել»,-ասել է կամերունցին:

Իսկ, թե իր նախկին թիմակիցներից ում է համարում լավագույնը, Սամուելը հնչեցրել է ոչ թե Մեսսի, այլ՝ Անդրես Ինհեստայի անունը:

Նույն շարքից