Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանն օրական արտադրում է 20 միլիոն պաշտպանիչ դիմակ

analitik.am

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը Չինաստանում ստիպել է, որ ձեռնարկությունները վաղաժամկետ վերադառնան ամանորյա արձակուրդներից: Չնայած այն հանգամանքին, որ արտադրական կարողությունները դեռևս լիովին չեն վերականգնվել, պաշտպանիչ դիմակների ամենօրյա արտադրությունն արդեն հասել է 20 միլիոնի։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվության նախարարության գլխավոր ինժեներ Տյան Յուիլինը։

«Եթե մենք խոսենք Հուբեյում ապրանքների սակավության խնդրի մասին, ապա ընդհանուր իրավիճակն արդեն զգալիորեն բարելավվել է»,-ասել է Յուիլինը:

Նա նշել է, որ փետրվարի 2-ի դրությամբ՝ տեղի արտադրողների համակարգված ջանքերի շնորհիվ, Հուբեյ են ուղարկվել 154.5 հազար բժշկական պաշտպանիչ հագուստ, 133.6 հազար թիվ 95 պաշտպանիչ դիմակներ, որից 130 հազարն արդեն տեղ է հասել:

Նույն շարքից