Առողջապահություն Կորոնավիրուս 

Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի վախենում կորոնավիրուսից

analitik.am

Այսօրվանից Մարալիկ բժշկական կենտրոնը բուժքույր է տրամադրելու՝ Մարալիկի տարածքում բնակվող չինացի շինարարների ջերմաչափումն իրականացնելու համար:

Նշենք, որ մամուլում տեղեկություն կար, որ Մարալիկում բնակվում է 17 չինացի և նրանք Հյուսիս Հարավ ճանապարհի շինարարության վրա աշխատող «Սինոհիդրո» ընկերության աշխատակիցներն են:

Թեև, ըստ որոշ տեղեկությունների, նրանք բավականին ժամանակ է Հայաստանում են և դուրս չեն եկել երկրից, սակայն, ինչպես ասում են՝ ամեն ինչ պետք է ճշգրտել:

Ըստ Analitik.am-ի տեղեկությունների, «Սինոհիդրո» ընկերությունում ավելի մեծ թվով չինացիներ էին աշխատում, սակայն նրանք ժամանակ առաջ հեռացել են Հայաստանից:

Հավելենք նաև, որ մինչ այժմ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում երկու չինացի են գտնվում, որոնք ԱՆ-ի փոխանցմամբ, «կորոնովիրուս» չեն, սակայն թե ինչ հիմքով են պահվում նրանք մասնագիտացված հիվանդանոցում՝ դեռևս չի պարզաբանվել:

Հավելենք նաև, որ նախօրեին ԱՆ Արսեն Թորոսյանն ի լուր աշխարհի հայտնեց, որ Հայաստանը կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատոր թեստեր է ստացել: Իսկ թեստերը ստանալուց 3 օր առաջ Արսեն Թորոսյանն առանց դրանց գուշակում էր, որ Հայաստանում կորոնավիրուս չկա, իսկ այդ դեպքում ում են պետք այդ թեստերը՝ նախարարը չի պարզաբանել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից