Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է ունեցել

analitik.am

Չինաստանի Հարբին քաղաքում գտնվող հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է ունեցել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ECNS տեղական լրատվական պորտալից:

Հիվանդը, ում անունը չի նշվում, գտնվել է հղիության 38-րդ շաբաթում: Հունվարի 30-ին բժիշկները որոշել են կեսարյան հատում կատարել, քանի որ կնոջ վիճակը վատթարացել է: Նորածնի քաշը կազմել է 3.05 կգ: Բժիշկները նորածնի առողջությունը գնահատել են գերազանց։

Բժիշկները, ովքեր մասնակցել են ծննդաբերությանը, բժշկական ստուգում են անցնում: Նորածին երեխան երկու անգամ ստուգվել է հունվարի 31-ին և փետրվարի 2-ին մահացու կորոնավիրուսի կասկածանքով: Երկու դեպքում էլ արդյունքը բացասական է եղել: Մայրն ու դուստրը մեկուսացված են և գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ըստ բժիշկների՝ կինն ապաքինվում է:

Նույն շարքից