Կորոնավիրուս Հասարակություն 

243 ուղևորով ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ կորոնավիրուսի մասին ուղևորի կատակի պատճառով

analitik.am

Կանադական WestJet ավիաընկերության ինքնաթիռը, որը Տորոնտոյից թռչել է Յամայկա, ուղևորներից մեկի կատակի պատճառով, թե ինքը վարակված է կորոնավիրուսով, վերադարձել է օդանավակայան։ Այս մասին հայտնում է CBC-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Թռիչքի ժամանակ ուղևորներից մեկը կատակով ասել է անձնակազմին, որ վերջերս է վերադարձել Չինաստանից, որտեղ վարակվել է կորոնավիրուսով: Տեղեկությունը փոխանցվել է ինքնաթիռի հրամանատարին, և օդաչուն որոշել է վերադառնալ Տորոնտո: Օդանավում եղել է 243 ուղևոր:

Վայրէջքից հետո 29-ամյա տղամարդ ձերբակալվել է: Ուղևորը դատարանում կհայտնվի մարտի 9-ին: Փետրվարի 4-ի դրությամբ Կանադայում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի չորս դեպք:

Նույն շարքից