Կորոնավիրուս Հասարակություն 

Նոր կորոնավիրուսը կվնասի համաշխարհային տնտեսությանը

analitik.am

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը կհանգեցնի ծանր հետևանքների: Հայտարարությունն այն մասին, որ նոր կորոնավիրուսի տարածումը կարող է վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը, արել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Համաշխարհային տնտեսության մեջ նվազագույնը 1 տոկոս անկում կարող է լինել, կարծում են փորձագետները: Իհարկե, շատ ափսոս է մեր գործընկերների համար՝ Չինաստանի»,-ասել է նա:

Մատվիենկոն հավելել է, որ այն ազդեցություն կունենա նաև Ռուսաստանի վրա: Ըստ նրա, «նավթի գինն արդեն նվազել է, քանի որ Չինաստանի նավթի սպառումը զգալիորեն կրճատվել է»․ «Որևէ մեկը չի կարող ասել, թե երբ այս գործընթացը կդադարի»,-նշել է նա:

Նույն շարքից