Կորոնավիրուսի բժշկական դիմակները նոր թրենդ են դարձել /Լուսանկարներ/
analitik.am
Բժշկական դիմակները, որոնք խորհուրդ են տալիս կրել բժիշկները՝ կապված չինական կորոնավիրուսի բռնկման հետ, նորաձևության թրենդ է դարձել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Daily Star-ից։
Օրինակ, @fitnessoskar մականունով ֆիտնես բլոգերը, ում էջին հետևում է գրեթե մեկ միլիոն օգտատեր, Թայլանդում արձակուրդից լուսանկար է հրապարակել, որում նա համբուրվում է իր ընկերուհու հետ մոխրագույն բժշկական դիմակով: Գրառման մեջ տղամարդը հույս է հայտնել, որ վիրուսի բռնկումը շուտ կավարտվի և դա որևէ կերպ չի վնասի նրա ուղևորությանը:
Նոր թրենդին հետևում են նաև հայտնի բլոգերներ՝ @jeii_pong, @hai_phong_nguyen, @Ruckshiii և ուրիշներ, ովքեր պարբերաբար բժշկական դիմակներով լուսանկարներ են հրապարակում։
Փետրվարի 4-ի դրությամբ Հուբեյի նահանգում կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների թիվը հասել է 414-ի, վարակվածների թիվը՝ 13 522 մարդ: Բացի Չինաստանից, հիվանդությունը գրանցվել է 23 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը ճանաչել է որպես միջազգային արտակարգ իրավիճակ: