Առողջապահություն Կորոնավիրուս 

Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի իր գործընկերոջ հետ

analitik.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Երկու երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային և միջազգային ջանքերը: Նախարար Թորոսյանը իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներից մեկին ղազախական ինքնաթիռով Վուհան քաղաքից Նուր-Սուլթան տեղափոխելու, ինչպես նաև նրա կեցությունը և բուժօգնությունը կազմակերպելու համար` մինչև վերջինիս Հայաստան վերադառնալը:

Նախարարները խոսել են նաև ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների առողջապահական օրակարգի հարցերի շուրջ և հատկապես ծխախոտային արտադրատեսակների միասնական կարգավորման վերաբերյալ:

Գործընկերներն արձանագրել են, որ առաջնորդվում ենք միջազգայնորեն ընդունված և հաստատված նույն մոտեցումներով և սկզբունքներով:

Նույն շարքից