Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը խոստացել է հանգիստ արձագանքել կորոնավիրուսին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է, որ Վաշինգտոնը կշարունակի հանգիստ արձագանքել կորոնավիրուսի հարցում տիրող իրավիճակին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Չինաստանի ԱԳՆ-ից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Թրամփը վստահություն է հայտնել, որ նախագահ Սի Ծինփինի գլխավորությամբ, Չինաստանի ժողովուրդը, անկասկած, կկարողանա հաղթել հիվանդության տարածման դեմ պայքարում: ԱՄՆ-ն վստահ է Չինաստանի տնտեսության զարգացման գործում: ԱՄՆ-ն հանգիստ կվերաբերվի և կարձագանքի կորոնավիրուսի բռնկմանը, պատրաստ է պահպանել շփումները և համագործակցությունը Չինաստանի հետ»,-ասվում է ՉԺՀ-ի Արտաքին գործերի նախարարության կայքում։

Սի Ծինփինն իր հերթին ասել է, որ մեծ կարևորություն է տալիս Թրամփի դրական գնահատականին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի ջանքերի վերաբերյալ։

Նույն շարքից