Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Չինաստանը հայտնել է իր կարծիքը կորոնավիրուսի կենսաբանական զենք լինելու վարկածի վերաբերյալ

analitik.am

Չինաստանն իր գնահատականն է տվել կորոնավիրուսի կենսաբանական զենք լինելու վարկածին: ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը հերքել է համապատասխան հայտարարությունը և այն անվանել խենթ շահարկում:

Ըստ դիվանագետի՝  սխալ է ոչ հավաստի լուրեր տարածել մարդկանց մեջ, քանի որ դա կարող է հանգեցնել բնակչության մեջ խուճապի, ռասայական խտրականության և այլատյացության առաջացման, ինչպես նաև վնասել կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Կան մարդիկ, որոնք ասում են, թե վիրուսը հայտնվել է ռազմական լաբորատորիայում, ոչ թե Չինաստանում, այլ, հնարավոր է՝ ԱՄՆ-ում: Ինչպե՞ս կարող ենք մենք հավատալ այդ բոլոր խելագար հայտարարություններին», - նշել է Տյանկայը և այդ վարկածը անվանել բացարձակ անմիտ:

 

Նույն շարքից