Կորոնավիրուս Հասարակություն 

Ջեկի Չանը 143 հազար դոլար է խոստացել այն մարդուն, ով կորոնավիրուսի դեմ վակցինա կստեղծի

analitik.am

Հանրահայտ դերասան Ջեկի Չանը խոստացել է վճարել միլիոն յուան ​​(143 հազար դոլար) այն մարդուն, ով կորոնավիրուսի դեմ վակցինա կստեղծի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է New Straits Times Online-ից։

Դերասանը հույս է հայտնել, որ գումարը կօգնի արագացնել վակցինայի առաջացմանը: Նա նաև ասել է, որ գումար է նվիրաբերում Չինաստանի համար պաշտպանիչ հագուստի և բժշկական դիմակների համար:

«Ես չեմ ուզում տեսնել դատարկ փողոցներ, որոնք պետք է ծաղկեն: Ես չեմ ուզում տեսնել տխուր մարդկանց, ովքեր պետք է վայելեն կյանքը»,-ասել է Ջեկի Չանը:

Նույն շարքից