Կորոնավիրուս Հասարակություն 

Ստեղծվել է նոր հավելված, որը թույլ կտա ստուգել՝ վարակված ես կորոնավիրուսով, թե՝ ոչ

analitik.am

Չինաստանում ստեղծվել է բջջային հավելված, որը թույլ կտա մարդկանց ստուգել՝ վարակված ես կորոնավիրուսով, թե՝ ոչ: Նոր ծրագրի մասին հայտնել է «Xinhuanet» լրատվական գործակալությունը:

Հավելվածը թույլ է տալիս բոլորին պարզել՝ արդյոք սերտ կապի մեջ են եղել վարակվածների հետ: Դրա օգնությամբ կարելի է ստուգել, ​​թե վերջին երկու շաբաթվա ընթացքում որտեղ են գրանցվել վարակման դեպքեր՝ տանը, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որտեղ գտնվել է անձը: Նրանք, ովքեր գտնում են, որ սերտ կապի մեջ են եղել վարակված անձի հետ, խորհուրդ է տրվում դիմել բժշկի։

Նույն շարքից