Հասարակություն 

Ո՞ր դեպքում Ռուսաստանը կվերականգնի ավիաչվերթները Վրաստանի հետ

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռուդենկոնի արած հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել միայն այն պարագայում, եթե Վրաստանում դադարեցվի հակառուսական քարոզարշավը։

Ինչպես հայտնում է AliQMedia կայքը՝ փոխնախարարի խոսքով, ավիաչվերթների վերականգնումը կքննարկվի այն դեպքում, երբ Վրաստանում իրավիճակը կկայունանա և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանված կլինի:

Ռուդենկոն նշել է նաև, որ 2019 թվականին սահմանված արգելքը ժամանակավոր միջոցառում է, որը ստիպված էին ընդունել:

ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար խոսքով, 2019 թվականի հունիսին Ռուսաստանը ստիպված էր որոշում ընդունել չվերթների դադարեցման վերաբերյալ՝ որպես պատասխան Թբիլիսիում անցկացված հակառուսական սադրանքներին:

regionmonitor

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից