Ռազմական 

Հատուկ նշանակության վարժանքներ

analitik.am

Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Անձնակազմի պատրաստության աստիճանը ստուգելու և տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման և ոչնչացման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ:

Ցուցադրվել են քողարկման և տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում գործելու մասնագիտական այլ հնարքներ:

Նույն շարքից