Առողջապահություն Հասարակություն 

Հայ բժիշկը Նովոռոսիյսկում փրկել է 11 ամսական երեխայի կյանքը

analitik.am

Հայ վիրաբույժ Դավիթ Շահինյանը Նովոռոսիյսկում փրկել է 11 ամսական երեխայի կյանքը, որը կուլ էր տվել խաղային մետաղական բանալին: Բանալին մնացել էր երեխայի կերակրափողում, և անհրաժեշտ էր էնդոսկոպիկ վիրահատություն:

Հայտնի է, որ վիրահատությունը բարդ է եղել, քանի որ նախապես բանալին պետք էր իջեցնել ստամոքս, այնոուհետև հեռացնել՝ չվնասելով կերակրափողը: Բժշկին դա հաջողվել է:

Վիրահատությունից հետո բժիշկ Շահինյանը ծնողներին հորդորել է չափազանց ուշադիր լինել:

Նույն շարքից