Հայաստան Քաղաքականություն 

Որքանով է Արմեն Սարգսյանը հանցակից ընթացող հանցագործությանը

analitik.am

Արմեն Սարգսյանի պարագայում իրավաբանների կարծիքները կարող են կիսվել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա մասնակից է հանցագործությանը (այսպես Հարությունյանն անվանել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացը):

«Իրավաբանների մի մասը կարող են պնդել, որ նա պարտավոր էր և նրան համապատասխան լիազորություններ տրված չէին: Մյուս մասը կարող են ունենալ հակառակ կարծիքը»,-նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ երկու կողմերն էլ կարող են ունենալ իրենց փաստարկները:

«Երբ կա կարծիքների այսպիս բախում, ես այս պահին ձեռնպահ կմնայի հարցին միանշանակ պատասխան տալուց: Բայց մի բան կարող եմ ասել. Գործընթացը, ինքնին լինելով հակասահմանադրական, անշուշտ ենթադրում է ոչ միայն հանրաքվեի նշանակում, այլ ես ենթադրում եմ, որ առաջնահերթ իհարկե Ազգային ժողովի պատգամավորները, ոոնք իրենց մտահոգությունն արտահայտել են, կամ դեռևս չեն արտահայտել, ունեն հնարավորություն այն ՍԴ-ում վիճարկելու համար: Ես կարծում եմ, որ ճիշտ չէ այդ հնարավորությունից չօգտվելը:

 

Նույն շարքից