Տեսանյութեր Քաղաքականություն 

Ներդրողը 170 հազար դոլարի կանեփի սերմացու է բերել Հայաստան, ցանել, ոստիկանությունը հսկել է արտը, բայց հետո՝ առգրավել

«Կա ներդրող, ով կառավարությանը ներկայացրել է 7-ամյա բիզնես ծրագիր: Խոսքը վերաբերում է տեխնիկական կանեփի ցանքին, որի թույլտվությունը կառավարությունը տվել է: Այդ կանեփում հոգեմետ նյութը 0,3 տոկոս է կազմում, այն չի համարվում թմրամիջոց: Կառավարությունը տվել է իր համաձայնությունը, ներդրողը 170 հազար դոլար գումար է ներդրել, սերմացու  գնել, բերել է, ցանել, ոստիկանության հետ կնքել 24-ժամյա պահպանության պայմանագիր: Երբ եկել է արտադրանքը հավաքելու փուլը, հավաքել են, բայց ոստիկանությունն առգրավել է դա»,- այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Հիմա այդ գործարարն ամիսներ շարունակ չի կարողանում պատասխան ստանալ, թե ինչ պետք է անի: Նա դիմել է ինձ, ես ի՞նչ պատասխան պետք է տամ նրան: Նա մոտ 400 հազարի ներդրում է արել ու մնացել անորոշ վիճակում»,- ասաց Գորգիսյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան հայտարարեց, որ տվյալ ներդրողը կառավարությունից որևէ համաձայնություն չի ունեցել ու չէր կարող ունենալ. «Մեր կարգավորումներով, օրենքներով, կանեփի բոլոր տեսակների արտադրությունն արգելված է։ Տեխնիկական կանեփը տարբեր երկրներում արգելված չէ: Այս մասով քննարկումներ կան նաև մեզ մոտ: Էկոնոմիկայի նախարարությունը հստակ իր վերլուծությունը կտա, թե որ երկրում ինչ կարգավորում կա»:

Ինչ վերաբերում է ներդրումներին, Ավինյանը հայտարարեց, որ դրանք գերչափազանցված են, որևէ կերպ փաստարկված չեն. «Ամեն դեպքում, համապատասխան վերլուծություններից հետո տվյալ ներդրողի խնդիրը կհանգուցալուծվի»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից