Հասարակություն Սպորտ 

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երեկ երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:

ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների հետ բանակցելու նպատակով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Իսպանիա և Ֆրանսիա:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններ են հիմնականում վարվում իսպանացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Այտոր Կարանկայի և արգենտինացի Սանտյագո Սոլարիի հետ:

Ի դեպ, բանակցություններ ընթանում են նաև ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի հետ:

Հավելենք, որ Կարանկան Մադրիդի «Ռեալում» Ժոզե Մուորինիոյի օգնականն էր, իսկ «Միդլսբրոյ» ակումբը նրա գլխավորությամբ հաղթել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունը (Չեմպիոնշիպ) և տեղափոխվել Պրեմիեր լիգա:

Սոլարին ժամանակին մարզել է Մադրիդի «Ռեալը»:

Միշել Տեր-Զաքարյանը ներկայումս ֆրանսիական «Մոնպելիե» ակումբի գլխավոր մարզիչն է»:

 

Նույն շարքից