Գլխավոր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Խնդրում եմ ալիքները չխառնել. Արարատ Միրզոյանը մերժեց Իմ քայլի պատգամավորին

analitik.am

Այսօր Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին ԼՀԿ-ի նախագիծը, որի համաձայն համայնքներին տրվող նվիրատվությունները և նվիրաբերությունները պետք է հաստատվեն ավագանու կողմից, եթե դրանց արժեքը հասնում է 1 միլիոն դրամի և գերազանցում այն:

Քվեարկությունից հետ Անի Սամսոնյանն ասաց, որ պատրաստ են ընդունել ու քննարկել բոլոր առաջարկները, որոնք կարող են լինել նախագծի վերաբերյալ:

Իմ քայլից Համազասպ Դանիելյանն իր հերթին հայտարարեց, որ երեք խմբակցությունների մասնակցությամբ քննարկումներ կլինեն բոլոր այն մտահոգությունների մասով, որոնք ավելի վաղ հնչել են Ազգային ժողովում. «ԲՀԿ-ն կարծես թե դրական է տրամադրված, հույս ունեմ ԼՀԿ-ն ևս կմիանա, և մենք արագ լուծում կգտնենք: Որպեսզի հանկարծ չլինի որևէ տարընթերցում մեր սկսզբունքայնության հետ կապված, ասեմ, որ Երևանի ավագանիում Իմ քայլը խմբակցությունը ևս շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը Երևանի համար կարգավորելու է խնդիրը»:

Իմ քայլի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը վարման կարգով հայտարարեց, որ թյուրընկալում է տեղի ունեցել, առնվազն 5-6 պատգամավո սխալ է քվեարկել: Նա խնդրեց կրկին քվեարկություն անել:

«Հարգելի գործընկերներ, սա առաջին ընթերցումն էր, խնդրում եմ ալիքները չխառնել: Ամեն ինչ առանց այդ էլ բավականին խառն է: Արդեն քվեարկել ենք: Եթե մինչև երկրորդ ընթերցումը համատեղ արդյունք կլինի, նախագիծը հավանության կարժանանա»,-ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նույն շարքից