Տնտեսություն 

Կառավարությունը 104 միլիոն դրամ տվեց Իմ քայլին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ԼՀԿ-ին ու ՀՅԴ-ին

analitik.am

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 103 մլն 725 հազար դրամ հատկացրեց 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին։

Որոշման նախագծում նշված է. «Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխան դրույթները՝  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով»։

Ըստ նախագծի՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն 6 հազար դրամ, ԲՀԿ-ն՝ 9 մլն 150 հազար դրամ, ԼՀԿ-ն՝ 7 մլն 56 հազար դրամ, ՀՀԿ-ն՝ 5 մլն 208 հազար դրամ, ՀՅԴ-ն՝ 4 մլն 303 հազար դրամ:

Նույն շարքից