Տնտեսություն 

Մենք հիմա հակառակի դեմ ենք պայքարում. ՏՄՊՊՀ ղեկավարը՝ ձվի էժանացման մասին

analitik.am

Այսօր կառավարության նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև ձվի շուկայում առկա վիճակը:

«Ինչպես է ստացվել, որ այս տարի Ամանորին ձվի հետ կապված խուճապային իրավիճակ չունեցանք»,-հարցրեց նիստը վարող Տիգրան Ավինյանը՝ ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանին:

«Մենք հիմա հակառակի դեմ ենք սկսել պայքարել: Ձվի գնի հսկայական անկում կա: Բայց ուզում եմ հստակ ասել, որ այս պահին որևէ պաշտոնական տվյալ չկա, որ ՀՀ ձու է ներմուծվել: Կամ գերարտադրության խնդիր կա, կամ՝ մեծ տնտեսվարողների վարած քաղաքականության: Մենք այս պահին ուսումնասիրում ենք»,-ասաց Գևորգյանը:

Նույն շարքից