Ռազմական 

Պարապմունք արտահաստիքային հրշեջ խմբերի պետերի հետ

analitik.am

ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության զորամասերի արտահաստիքային հրշեջ խմբերի պետերի հետ անցկացվել է մասնագիտական հավաք-պարապմունք: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ներկայացվել են զորամասերում հրդեհային անվտանգության, հրշեջ գույքի պահպանման, հրդեհների կանխարգելման կանոնները: Անցկացվել է նաև գործնական պարապմունք, որի ընթացքում ստեղծվել է պայմանական հրդեհային իրավիճակ, ուսուցանվել են հրդեհային անվտանգության և կրակմարիչներից օգտվելու կանոնները:

Նույն շարքից