Հասարակություն Ռազմական 

Ռուսաստանն ունի հիպերձայնային զենք. Պուտին

analitik.am

Ամերիկյան Հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա ծախսված միլիարդավոր դոլարները կորցրել են իրենց նշանակությունն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում հիպերձայնային զենք է հայտնվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Մեկնաբանելով երկրի միջուկային կարգավիճակը Սահմանադրության մեջ գրանցելու առաջարկը ՝ Պուտինը նշել է, որ օտարերկրյա փորձագետները աշխատում են միջուկային զենքն անիմաստ դարձնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության համակարգը միտված է Ռուսաստանի միջուկային ներուժը «թուլացնել»: Մինչդեռ Ռուսաստանում հիպերձայնային զենքի ի հայտ գալուց հետո այդ նպատակների համար վատնված ԱՄՆ միլիոնավոր դոլարները կորցրել են իրենց նշանակությունը:

Նույն շարքից