Միջազգային Քաղաքականություն 

Կադիրովն արձագանքել է Պուտինի «հայր» և «մայր» բառերը փոխարինելու մասին հայտարարությանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Սահմանադրության մեջ «Ծնող №1», «Ծնող №2» հասկացություններն ամրագրելուց հրաժարվելուն։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Չեչնիայի ղեկավարը շեշտել է, որ ընտանիքը պետության հիմքն է, և «եթե չոտնահարվեն ընտանեկան արժեքները, խոսք անգամ չի կարող լինել հոգևորի, երկրի և ժողովրդի հզորության մասին»:

Կադիրովը համաձայն է նաև Պուտինի այն հայտարարության հետ, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև դաշինք է:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Սահմանադրության մեջ ամրագրել «Ծնող №1», «Ծնող №2» հասկացությունները: Պուտինը հայտարարել է, որ նման բան Ռուսաստանում չի լինի, քանի դեռ ինքը երկրի նախագահն է:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից