Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ամեն ինչ ավելի նման է նրան, որ այս իրավիճակը նախօրոք պայմանավորված էր. Ենոքյան

analitik.am

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չեմ սիրում դավադրապաշտությունը/կոնսպիրոլոգիան, բայց կարծես թե Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները ոչ թե իշխանափոխության, կամ իշխանության ժառանգականության համար էին, այլ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչին պարլամենտ մտցնելու և ավելի լեգիտիմ կարգավիճակ տալու մասին։

Եվ ամեն ինչ ավելի նման է նրան, որ այս իրավիճակը նախօրոք պայմանավորված էր ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների հետ։ Երբ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ Արցախը վերադառնալու է բանակցությունների սեղան, նա կարծես թե ի նկատի ուներ Արցախի «երկու համայնքներին էլ»։

Ամեն դեպքում, երբևէ չի ժխտվել այս մոտեցումը»։

Նույն շարքից