Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը հերքեց, որ բոլոր ընտրությունների ժամանակ Տիգրան Մուկուչյանին մեղադրել են ընտրությունները կեղծելու մեջ

analitik.am

Այսօր՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով դիտարկմանը, որ իրենց քաղաքական ուժը ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանին մեղադրել է բոլոր ժամանակների ընտրությունները կեղծելու մեջ, հայտարարեց, որ լրագրողը խառնում է. «Մեր քաղաքական ուժն այն եզակի քաղաքական ուժն է, որը հայտարարել է՝ ընդդիմությունն ընտրությունների ժամանակ խնդիր է ունեցել, քանի որ չի կարողացել 2000 ընտրատեղամասում ապահովել 2000 ներկայացուցիչ: Ընտրությունների ժամանակ պաշտոնական փաստաթուղթ է համարվում ոչ թե Մուկուչյանի խոսքը, այլ ընտրատեղամասից ստացված արձանագրությունը, որը ստանում է յուրաքանչյուր դիտորդ»:

Սիմոնյանի խոսքերով, այդ արձանագրությունները հավաքելով՝ ունենում ես ընտրությունների տվյալները: ԱԺ փոխխոսնակի պնդմամբ, եթե ամեն ընտրատեղամասից վերցնես արձանագրությունը, ԿԸՀ նախագահի պաշտոնում, եթե նույնիսկ սատանան նստած լինի, որևիցե բան չի կարող փոխվել. «Ի դեպ, նույն ԿԸՀ-ն երկու ընտրություններ է իրականացրել, որը որևիցե միջազգային դիտորդի, ինչպես նաև ընտրություններին մասնակցողի մոտ կասկած չի առաջացրել»:

Սիմոնյանը նաև հայտարարեց, որ նույնիսկ 2017 թվականի ընտրությունների ժամանակ իրենք իրենց գրեթե բոլոր ձայները պահպանել են:

Նույն շարքից