Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում 2-3 ամիս Սահմանադրական դատարան չի լինելու, միջազգային պայմանագրերը վավերացվելու են առանց ՍԴ-ի որոշման. Մուրադյան

analitik.am

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայաստանում փաստացի 2-3 ամիս Սահմանադրական դատարան չի գործելու: Այդ ընթացքում հնարավոր կլինի ցանկացած փոփոխություն իրականացնել Սահմանադրության մեջ, սահմանադրական օրենքներում, որևէ վերահսկողություն չի իրականացվելու, միջազգային պայմանագրերը վավերացվելու են առանց Սահմանադրական դատարանի որոշման: Այստեղ եզրակացության մասին չէ խոսքը, խոսքը հենց որոշման մասին է: Այսօր «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:

«Այս 2-3 ամսվա ընթացքում հնարավոր է ցանկացած իրավական վակխանալիա: Հետո թե ինչպես է նորաստեղծ ՍԴ-ն վերականգնելու ենթադրյալ խախտումները, ուղղակի չբացատրված է մնում: Կարծում եմ, որ դա անհնարին կլինի»,-ասաց նա:

Մուրադյանը նաև ասաց, որ այդ հիմքով ստեղծված ՍԴ-ն չի կարող լեգիտիմություն ունենալ, դրա համար դրա կողմից կայացված բոլոր որոշումներն արդեն նոր իշխանության կողմից դրվելու են կասկածի տակ:

Բանախոսը խոսեց նաև նախադեպի մասին, որ հաջորդող իշխանությունները կկարողանան նույնն անել. «Պետք է դա բացառել»:

Նույն շարքից