Հասարակություն Տեսանյութեր 

ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է ամենատարածված խախտումների և Լարսի անցակետի մասին

analitik.am

Մեր առևտուրը Չինաստանի հետ բավականին ակտիվ է։ Չինաստանից մեկ կոնտեյներով խառը ապրանք է գալիս, և շատ հաճախ պրակտիկան ցույց է տալիս, որ տնտեսվարողը գնում է մեկ ապրանք, սակայն գալիս է այլ ապրանք։ Սա, և քաշի հետ կապված խախտումները հիմնականում ամենատարածվածն են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

Նա նշել է, որ ամեն օր մի քանի տնտեսվարող Հայաստանից մեծ քանակությամբ դիմակ է արտահանում Չինաստան․ «Դիմակ գնեք, շուտով վերջանալու է մեր դիմակները»,-ասաց նա։

Խոսելով Լարսում Հայաստանի ներկայացուցչի մասին Ներսիսյանը նշել է, որ նա դեռևս չի գնացել, սակայն մոտ օրերս պետք է գնա, քանի որ հիմա փաստաթղթային աշխատանքն է իրականացվում․ «Մենք բավականին հետաքրքիր, լավ  և օպերատիվ կապ ունենք Լարսի անցակետի հետ։ Սակայն մեր ներկայությունն այնտեղ էլ ավելի է ամրապնդելու կապը»։

Նույն շարքից