Հասարակություն 

Ստեփանավանում վրաերթի ենթարկված կանայք մահացել են

analitik.am

Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով ճամփեզրին կանգնած 60-ամյա Էմմա Ասուլյանն և 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը վրաերթի են ենթարկվել: Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Մերսեդեսն» այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված կանայք մահացել են:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից