Հասարակություն Տեսանյութեր 

Առանց իրավական պետության ժամանակակից ժողովրդավարություն չի կարող գոյություն ունենալ. Ավետիք Իշխանյան

analitik.am

Ես աջակցել եմ 2018 թվականի իշխանափոխությանը, քանի որ չեմ ցանկացել, որ Հայաստանը գնա արևելաասիական տիպի պետությունների ճանապարհով, երբ մի մարդ հավերժացնում է իր իշխանությունը: Սակայն, երբ հրապարակը սկսեց վանկարկել հեղափոխության առաջնորդի անունը, ես այլևս հրապարակում չեմ եղել: «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Շատ կարևոր հարց էր այն հույսերի իրականացումը, որոնք կային: Վարչապետն ասել էր, որ չի միջամտելու դատարանների գործերին»,-ասաց Իշխանյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ ինքը համաձայն չէ հոդվածի հետ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին. «100 տոկոս ժողովրդի՞ն: Ժողովրդավարությունը ժողովրդի քվեարկության միջոցով, քվեի մեծամասնություն ստացած  քաղաքական ուժի իշխանությունն է: Իսկ այն մասը, ովքեր դեմ են, ժողովո՞ւրդ չեն:

Ժամանակակից ժողովրդավարությունը ոչ թե ժողովրդի մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժի իշխանությունն է, այլ իրավական պետությունն է: Առանց իրավական պետության ժամանակակից ժողովրդավարություն չի կարող գոյություն ունենալ»:

Նույն շարքից