Տեսանյութեր Քաղաքականություն 

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Հիտլերը 6 տարի տանջվեց. Երվանդ Բոզոյան

analitik.am

Սկսած 17-րդ դարից մարդկությունը հասկացել է, որ մարդկանց ազատության համար իշխանությունները պետք է տարանջատված լինեն, ինչը նշանակում է, որ դատական իշխանությունը չպետք է լինի այդ մարդու վերահսկողության տակ: Այս մասին «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Երվանդ Բոզոյանը:

Բոզոյանի խոսքերով, վերոնշյալ գաղափարին դեմ է եղել միայն երկու գաղափարական հոսանք՝ բոլշևիկյանն ու ֆաշիստականը. «Դրանք հայտարարեցին, որ տարանջատման սկզբունքը բուրժուական մոտեցում է, և որպեսզի հասարակ ժողովուրդը լավ ապրի, իշխանության բոլոր ճյուղերը պետք է մեկ բռունցքի մեջ դնել, իսկ այդ բռունցքը պետք է ունենա առաջնորդ»:

Բանախոսը հիշեցրեց Խորհրդային Միության 30-ականների մասին. «37 թվականը լուսնից չի իջել, այն ձևավորվել է հենց այդ համակարգից: Նույնը եղավ նացիստական Գերմանիայում, երբ Հիտլերն օրինական ճանապարհով եկավ իշխանության և վերացրեց դատական իշխանությանը:

Ի դեպ, նա ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, 6 տարի տանջվեց այն վերացնելու համար: Նա նախ ստեղծեց դատավորների ժողովրդական պալատը, հետո պայքարեց հին դատական համակարգի վերացման համար, հետո Ազգերի լիգան դիմադրեց: 39 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, Հիտլերն օգտվեց առիթից և վերացրեց հին դատական համակարգը: Իսկ Նիկոլ Փաշինյանը դա ուզում է անել իշխանության գալուց 2 տարի հետո»:

Բոզոյանի խոսքերով, բոլորը գիտեն, թե ինչ ճակատագիր ունեցավ նացիստական Գերմանիան:

Նույն շարքից